Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Թունյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Թունյան
Քաղաքականություն
21:02, 09 июнь 2021
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը:


«Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը:
Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի:

«Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը: