Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրին տվողներն ուզում են էսօր մեզ մեղադրել Մեղրին տալու մտադրության մեջ. Մեղրին ՀՀ անբաժանելի մասն է և այդպիսին էլ կմնա. Փաշինյան․ Տեսանյութ

Մեղրին տվողներն ուզում են էսօր մեզ մեղադրել Մեղրին տալու մտադրության մեջ. Մեղրին ՀՀ անբաժանելի մասն է և այդպիսին էլ կմնա. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:24, 10 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 10-ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Գյուլագարակ համայնքում հայտարարեց. «Մեղրին տվողներն ուզում են էսօր մեզ մեղադրել Մեղրին տալու մտադրության մեջ: Մեղրին ՀՀ անբաժանելի մասն է և այդպիսին էլ կմնա»:

Նա նշեց, որ ամենուրեք նույն խնդիրներն են, այն դեպքում, «երբ մենք 2 տարվա ընթացքում 200-ից ավելի դպրոց ու մանկապարտեզ ենք նորոգել: Բայց էն, ինչ որ դեռ պետք է կառուցվի, ահռելի ծավալի է: Մեր ամենամեծ խնդիրը սոցիալ-տնտեսական կյանքը, այսպես ասած, ռեստարտ անելն է, և դա պետք է սկսել կրթությունից»:

«Մեր ամենակարևոր խնդիրը արտաքին անվտանգության ապահովումն է, բայց էդ անվտանգության ապահովման մի քանի գործիքներ կան. մեկը արտաքին քաղաքականությունն է, մեկը  միջազգային հարաբերություններն են, բայց ամենակարևորը մեր բանակն ու զինված ուժերն են: Իսկ դրա համար մենք պետք է կարողանանք գումար գեներացնել, որպեսզի բոլոր այդ կարիքները հոգանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ իրենց իշխանությունը 40 տոկոսով ավելացրել է բյուջեի եկամուտները:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Մենք խնդիր ենք դրել, որ առաջիկա 5 տարում IT ոլորտում աշխատողների թիվը հասցնենք 35 հազարի, իսկ այդ ոլորտում միջին աշխատավարձը 700-800 հազար դրամ է: Իսկ այդ մարդը հարկ է վճարելու, օգտվելու է խանութից, և այդ ամենը գեներացվում է բյուջե, որը մենք օգտագործում ենք պաշտպանական ծախսերի վրա: Մենք պետք է կարողանանք այս շղթան ամբողջականացնել»:

Մանրամասն` տեսանյութում: