Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռատոնը՝ կրկնակի օղակի մեջ. Արցախի հանրայինի անդրադարձը

«Ավանդաբար Եռատոնին նվիրված միջոցառումների զգալի մասը հենց Շուշիում էինք անցկացնում: Մայիսյան հաղթանակների հետ նաեւ Շուշիի նախորդ մեկ տարվա հաղթանակների, ձեռքբերումների մասին էինք խոսում: Եվս մեկ ասֆալտապատված փողոց, եւս մեկ վերականգնված հուշարձան, եւս մեկ նորաբաց մշակութային օջախ»,- ասված է Արցախի հանրային ՀԸ-ի պատրաստած տեսանյութում։


«2020-ի պատերազմի արդյունքում Շուշի քաղաքն ու շրջանի մի մասը գերության մեջ հայտնվեց: Շուշիին բաժին հասնող ուշադրությունը կենտրոնացավ փրկված բնակավայրերի վրա, որոնց շարքում յուրահատուկ տեղ ունեն Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Այսօր հենց այդ գյուղերի մասին են խոսելու եւ կրկին ահազանգելու՝ Ապրիլի 23-ից այդ բնակավայրերը կրկնակի օղակով են պաշարված՝ զրկված թե Արցախի մյուս բնակավայրերի, թե Հայաստանի հետ կապի հնարավորությունից»: