Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրակի օրը Բրյուսել մեկնելու իմ որոշումը այս պահի դրությամբ չեմ փոխել․ որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով՝ եթե մեկնեմ Բրյուսել․ Նիկոլ Փաշինյան

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- այսօր՝ մայիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև ուզում եմ պատասխանել մի հարցի, որ կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել. որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկոկղմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այդ մասին խոսել: Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. «Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա: Ադրբեջանն այսօր ևս կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունները, և ընդհանրապես դժվար է հիշել համատեղ ընդունված մի փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»:

Մանրամասն՝ տեսանյութում