Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ
Քաղաքականություն
13:00, 13 май 2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։ 


Աշխատանքային խումբը ձևավորվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը  համակարգելու նպատակով։
 
Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։
 
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը։ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել հանդիպման մասնակիցներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու, բոլոր հնարավոր միջոցներով պաշարման մեջ մնացած հայրենակիցներին օժանդակելու համար։