Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ մենակ չթողնեք. Նիկոլ Փաշինյանը՝ Կիրանցում․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ կանգառ կատարեց Կիրանցում:

«Մենակ չթողնեք մեզ»,- ասացին բնակիչները, ինչին վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Այս փուլում ձեզնից է կախված ամեն ինչ: Դուք գնում քվեարկում եք, մենք մեր անելիքը կանենք»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք պատրաստվում են թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով. «Ու գնում ենք իրար հետ ամուր էդ ճանապարհով: Առնվազն 60 տոկոս և ավելի քվե պիտի ստանանք, որ հնարավոր լինի էդ պողպատե մանդատով մեր պլաններն իրականացնել»: