Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանգառ Բազում համայնքում․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 10-ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ կանգառ կատարեց Բազում համայնքում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին քաղաքացիական հստակ դիրքորոշման համար և ասաց. «Ուզում եմ, որ դուք իմանաք` ես ձեզնից յուրաքանչյուրի և աջակցությունը, և դժգոհությունը, և ցանկությունները զգում եմ: Ուզում եմ վստահություն հայտնել, որ դուք էլ մեզ եք զգում էնպես, ոնց որ մենք ենք ձեզ զգում»:

Հավաքվածները վարչապետի պաշտոնակատարին խնդրեցին լուծել երկու հարց` խմելու ջրի և 2000թ. կառուցված դպրոցի մարզադահլիճի հարցերը: 

«Մենք ասել ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կառուցելու ենք 300 դպրոց և 300 մանկապարտեզ, էլ չեմ ասում` նորոգում, հիմնանորոգում և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: