Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:44, 11 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Դիլիջան քաղաքում, անդրադառնալով ժողովրդի նոր պահանջներին և պողպատե հեղափոխության մեկնարկին, ասաց. «Մարդիկ ուզում են, որ Հայաստանում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի: Պողպատե իշխանություն նշանակում է օրենքի դիկտատուրա ՀՀ-ում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով»:

Փաշինյանը հայտարարեց, որ երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, և այսօր էլ այդ համակարգը վերացված չէ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որը ինքն իրեն անընդհատ վերարտադրում է, և որևէ աշխատատեղ այդ էլիտայի ներկայացուցիչների համար է։ Փաշինյանը՝ խոսելով կրթության ցածր մակարդակի մասին հավելեց. «ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորել, որի 60 տոկոսը ատում է սեփական ժողովրդին. ժողովրդին անվանում են ժեխ, զոմբի, Եհովայի վկա, և դա պատահական չէ: Նրանք չեն հասկանում, թե ոնց կարող է երկրում որոշիչը լինել ժողովուրդը: Մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել. եթե պետք լինի, էլի կանենք հեղափոխություն, մինչև էլիտաները խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում տեր չեք լինելու, Հայաստանում տեր է լինելու ժողովուրդը: Դուք չեք թպրտալու ժողովրդի առաջ, որովհետև ժողովրդի առաջ խաղ չկա»:

«Հայաստանում ծավալվել է ոչ բռնի, բայց պողպատյա հեղափոխությունը, և կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով. ով որ չանի դա... կանի»,- հայտարարեց Փաշինյանը: