Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պիտի դրվի. Փաշինյան

«Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք։ Բայց մենք կարծում ենք, որ հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, հունիսի 20-ին ձեր մնալու կամ գնալու խնդիրն է, և ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացին որոշի, որ ինքը մնալու է, որ ինքը շենացնելու է, որ ինքն ապրելու է, որ ինքը հաղթելու է: Եվ հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պիտի դրվի:

Իմ ելույթը Իջևանի Ազատամարտիկների հրապարակում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: