Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես հպարտ եմ այդ չարքաշ, աշխատավոր, տանջված մարդկանց տված ամեն քվեով. Նիկոլ Փաշինյան

Ես հպարտ եմ այդ չարքաշ, աշխատավոր, տանջված մարդկանց տված ամեն քվեով. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
17:21, 12 июнь 2021
«Ժողովուրդն իր ասելիքը հունիսի 20-ին այնպես է ասելու աղմկոտ է ասելու, որ աշխարհն ա զարմանալու, որ բոլորն են զարմանալու, որ բոլոր կասկածողներն են զարմանալու»,-այս մասին Մարտունիում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իր քաղաքական մրցակիցները իր թիմի հեղինակաությանը հարվածելու համար ցույց են տալիս իրենց քրտինքով, իրենց վաստակով ապրող քաղաքացիներին, ովքեր ասել են, որ իրենց են ընտրելու և ասում են՝ տեսեք, թե ովքեր են ընտրում Նիկոլին:

«Այո՛, ես հպարտ եմ այդ չարքաշ, աշխատավոր, տանջված մարդկանց տված ամեն քվեով: Նրանք քվերակելու են մեզ, որովհետև ուզում են, որ իրենց երեխաների ապագան լավը լինի, չեն ուզում, որ  իրենց երեխաներն ապրեն այն «բեսպրիդելի» միջավայրում, որտեղ իրենք են ապրել 20-25 տարի առաջ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք դաժան փորձությունների միջով անցել և իշխանությունը պահել են ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար. «Մենք իշխանությունը պահպանել ենք, որպեսզի ձեզնից ստացած իշխանությունը ետ վերադարձնենք ձեզ և դուք այսօր Հայաստանում բարձրագույն տեր եք և իշխանություն»: