Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում պետք է արմատախիլ արվի ուժի, բեսպրեդելի, կրիմինալի իշխանությունը. Գնացեք և տարեք ձեր հուժկու հաղթանակը. Փաշինյան․ Տեսանյութ

Հայաստանում պետք է արմատախիլ արվի ուժի, բեսպրեդելի, կրիմինալի իշխանությունը. Գնացեք և տարեք ձեր հուժկու հաղթանակը. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
16:18, 12 июнь 2021
«Քաղաքացին հունիսի 20-ին պետք է հաղթի 60-70 տոկոսով»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախընտրական հանդիպմանը այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր չի որոշվում, թե Հայաստանում ով լինի կառավարություն և վարչապետ, այլ որոշվում է, թե ով լինի իշխանություն.

«Ժողովուրդը հունիսի 20-ին պետք է վերահաստատի սեփական իշխանությունը Հայաստանում: Մենք այս դաժան միջավայրում, այս դաժան փորձությունների միջով անցել ենք և պահպանել ենք իշխանությունը ոչ թե մեզ համար, այլ ձեզ համար, պահպանել ենք իշխանությունը, որպեսզի ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնենք ձեզ: Ոչ մեկն այլևս, ինձնից սկսած ուրիշներով վերջացրած, չի կարող այլևս ձեր փոխարեն որոշել: Եվ դուք ինչ որոշում էլ կայացնեք, ես, մեր թիմը հնազանդ ծառա ենք բոլորիդ: Ձեր իշխանությունը մեզ համար մեծագույն հաղթանակ է, այնպես որ գնացեք և տարեք ձեր հուժկու հաղթանակը: Երբ այդ հաղթանակը դուք արձանագրեք, մենք ազդարարում ենք Հայաստանում ոչ բռնի, ժողովրդական, սակայն ոչ թե թավշե, այլ պողպատե հեղափոխության մեկնարկը, Հայաստանում հաստատվելու է իրավունքի և օրենքի դիկտատաուրա: Եվ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ուժի իշխանությունը, բեսպրեդելի, կրիմինալի իշխանությունը»: