Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում այլևս չի փոխվելու իշխանություն, որովհետև 2018-ին դո՛ւք եք եկել իշխանության. Փաշինյանը՝ Վարդենիկում․ Տեսանյութ

Հայաստանում այլևս չի փոխվելու իշխանություն, որովհետև 2018-ին դո՛ւք եք եկել իշխանության. Փաշինյանը՝ Վարդենիկում․ Տեսանյութ
Քաղաքականություն
16:15, 12 июнь 2021
«Հունիսի 20-ին դրված չի խնդիր՝ ես կլինե՞մ իշխանության, թե՞ ոչ, այլ դրված է խնդիր` դուք կլինե՞ք իշխանության, թե՞ չեք լինի իշխանության: Մենք գիտենք, որ դուք մեզ վրա ջղայնացած եք թավիշի պատճառով: Բայց հիմա Հայաստանում ձևավորվում է մի նոր հեղափոխական ալիք, որը կոչվելու է ժողովրդական պողպատե հեղափոխություն: Հայաստանում այլևս չի փոխվելու իշխանություն, որովհետև 2018 թվին դուք եք եկել իշխանության և այլևս ձեր իշխանությունը որևէ մեկին չեք զիջելու»,- այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վարդենիկ համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը: 

Նա ընդգծեց, որ Վարդենիկի այս վճռականությունը իրեն համոզում է, որ ժողովրդի դեմ խաղ չկա. «Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում ապագա կա: Առաջ մենք էինք ձեզ դուխ տալիս, հիմա էլ դուք եք մեզ դուխ տալիս, ձեր ցավը տանեմ»: