Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչքան էլ մանի կաշա ու ավսյանկա ուտեն, չեն հասցնի այնքան ասֆալտ անեն, ինչքան իմ նախագահության տարիներին է արվել. Քոչարյան

Ինչքան էլ մանի կաշա ու ավսյանկա ուտեն, չեն հասցնի այնքան ասֆալտ անեն, ինչքան իմ նախագահության տարիներին է արվել. Քոչարյան
Քաղաքականություն
18:41, 16 июнь 2021
Ինչքան էլ էդ մանի կաշայից, ավսյանկայից ուտեն, չեն հասցնի այնքան ասֆալտ անեն, ինչքան իմ նախագահության տարիներին է արվել։

Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդհանրապես շինարարության նկատմամբ մի քիչ թուլություն ունեմ։ Կյանքը շարժ է։ Եթե շարժի մեջ ես, ավելի կայուն ես, ավելի ամուր ես։ Մենք պետք է մեր զարգացմանն այդ տեմպը տանք, այդ շարժը պետք է լինի, այլ ոչ թե հոգնած մարդկանց կամ հոգնած իշխանության տպավորություն թողնենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նկատեց՝ այժմ մարդկանց հուզում է անորոշությունը, նրանք չեն պատկերացնում, թե իրենց ապագան ինչպիսինն է լինելու, որովհետև ծրագրային լուծումներ չկան և հասկանալի ձևով չի նկարագրվում, թե մեր երկիրն ուր է գնում։

«Հայաստանի դրոշն էլ մաշած ջինսի պես են նկարել։ Ինչ ապագա։ Ձեր հետ իսկապես ապագա չկա»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։