Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայքարը շարունակվելու է․ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Պայքարը շարունակվելու է․ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները
Քաղաքականություն
20:12, 21 июнь 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:

Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։
 
Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները»։