Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ում հայտարարել է, որ պետք է դատի, չագուչով խփի՝ բոլորը պատգամավոր են դարձել․ Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը ում հայտարարել է, որ պետք է դատի, չագուչով խփի՝ բոլորը պատգամավոր են դարձել․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
12:19, 24 июнь 2021
«Նիկոլ Փաշինյանը ում հայտարարել է, որ պետք է դատի, չագուչով խփի՝ բոլորը պատգամավոր են դարձել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

ԼՀԿ ղեկավարը հավելեց, որ ցանկացած իշխանություն, եթե անգամ 92 տոկոս աջակցություն ունի, պետք է ունենա ընդդիմություն, հակակշիռ ունենա։ Նրա համոզմամբ իշխանությունն ստացել է իր համար իդեալական պառլամենտ․ «Պատկերացնու՞մ եք այս խորհրդարանը՝ ասեն ասֆալտը չեք արել, ասեն բա հլը ձեր արած ասֆալտին նայեք, կասեն՝ չգիտեմ որ գյուղը չէր ասֆալտապատվել, մենք արեցինք։

Բռնություններից խոսեն, ասելու են՝ Պողոս Պողոսյանին դուք ծեծելով սպանեցինք, ուրիշ հարց տան՝ ասելու են Հոկտեմբերի 27-ը։ Հեսա կսկսվի կնայեք։ Այս իմաստով իշխանությունն ստացել է իր համար իդեալական պառլամենտ, այն ինչ որ հնարավոր չէր ասել Գորգիսյանին, ինձ կամ Անի Սամսոնյանին իրենք գտել են մարդիկ՝ ում ամեն օր դա ասելու են»։   

Մարուքյանի տեսանկյունից հաջորդ ընտրությունները կլինեն ոչ շուտ քան 5 տարի հետո․ «Ես չեմ տեսնում, որ այս պառլամենտը կարճ կյանք ունի, ինչի՞ պետք է կարճ կյանք ունենա, 5 տարի ժամանակ կա բոլոր ուժերին պատրաստվելու ընտրություններին։ Եթե էլի կցրեն, ընտրություններ կլինի՝ կմասնակցենք»։