Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ում տեղյակ չեն, որ Փաշինյանը Ծառուկյանին հանդիպման է հրավիրել

ԲՀԿ-ում տեղյակ չեն, որ Փաշինյանը Ծառուկյանին  հանդիպման է հրավիրել
Հայաստան
16:11, 04 март 2021
Civic.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավորներ Արման Աբովյանը եւ Միքայել Մելքումյանը ասացին, որ որեւէ տեղեկություն չունեն Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից։

Չնայած ԲՀԿ-ում տեղյակ չեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հրավերն ուղարկվել է։

«Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,- հավելել է Մակունցը եւ նշել, որ վարչապետի ու Էդմոն Մարուքյանի հանդիպումից տեղեկություն չունի։

Մակունցը հիշեցրել է՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Այսօր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել էր նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: