Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս օրը յուրաքանչյուրս մեր և պետության միջև կապի, փոխադարձ պատասխանատվության մասին խորհելու ամենաճիշտ պահն է․ Արթուր Հովհաննիսյան

Այս օրը յուրաքանչյուրս մեր և պետության միջև կապի, փոխադարձ պատասխանատվության մասին խորհելու ամենաճիշտ պահն է․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
14:28, 05 июль 2021
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս օրը յուրաքանչյուրս մեր և պետության միջև կապի, փոխադարձ պատասխանատվության մասին խորհելու ամենաճիշտ պահն է․

սահմանադրությունն է այն մայր օրենքը, որում ամփոփված են և միանշանակ դեռ պետք է ամբողջացվեն մեր համաժողովրդական արժեքները, գաղափարներն ու իղձերը։

Եւ յուրաքանչյուրիս կողմից սահմանադրական կարգի պահպանումն է մեր պետության կայունության և զարգացման գրավականը։

2018-ին մենք հաստատակամորեն ասեցինք ու հուլիսի 20-ի ընտրություններով վերահաստատեցինք, որ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածն այլևս անձեռնմխելի է․ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: 

Իհարկե, մեր փոխհարաբերությունների ու մի շարք երևույթների նկատմամբ վերաբերմունքի, պատկերացումների, ընկալումների և անելիքներ շուրջ դեռ շատ խոսելիք ունենք, բայց այս օրը եկե՛ք հատկապես խորհենք մեր և մեր պետության միջև օրգանական կապի, յուրաքանչյուրիս բաժին անելիքի ու պատասխանատվության մասին՝  հանուն մեր և մեր երեխաների լավ ապագայի։

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»: