Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, հետո կրակ է բացել Նորաբակում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, հետո կրակ է բացել Նորաբակում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
09:28, 07 сентябрь 2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն, ապա քիչ անց հավելել․

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»: