Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորին անձեռնմխելիություն տրված չէ հանցագործություն կատարելու համար, և որևէ մեկը չպետք է թաքնվի անձեռնմխելիության ներքո. Վլադիմիր Վարդանյան

Պատգամավորին անձեռնմխելիություն տրված չէ հանցագործություն կատարելու համար, և որևէ մեկը չպետք է թաքնվի անձեռնմխելիության ներքո. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
16:22, 11 сентябрь 2023
«Այս օրենքում և դրա տողատակերում պատգամավորներին հետապնդելու որևէ նպատակ չկա: Սակայն դուք անընդհատ ասում եք, թե քաղաքական նպատակադրում ունի օրենքը: Այս օրենքը ոչ «Հայաստան» դաշինքի մասին է, ոչ «Քաղաքացիական պայմանագրի», ոչ օգոստոսի 15-ի մասին է, գուցե 2025թ. օգոստոսի 16-ի մասին է: Այս օրենքը այն մասին է, որ դատախազը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ, և Ազգային ժողովը, որը կունենա մեծամասնություն և կունենա համապատասխան ստորագրություններ, կորոշի՝ դատախազի միջնորդությունը կքննարկվի, թե ոչ»,- դիմելով ընդդիմությանը՝ ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ որոշվել է միջնորդության հարցը քննարկել հերթական նիստում, որպեսզի որևէ մեկի կամարտահայտությունից կախված չլինի. «Միջնորդագրի առկայության դեպքում հարցը պարտադիր ներառվում է գալիք հերթական նիստերի օրակարգում բոլոր դեպքերում՝ առանց բացառության»:

«Պատգամավորին անձեռնմխելիություն տրված չէ հանցագործություն կատարելու համար, և որևէ մեկը չպետք է թաքնվի անձեռնմխելիության ներքո իր ոչ իրավաչափ վարքագիծը հիմնավորելու համար: Սա որպես երաշխիք է տրված»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը: