Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պետական սահմանի ներքո գտնվող ցանկացած թուփ, ցանկացած քար գտնվում է բանակի պաշտպանության ներքո. Վլադիմիր Վարդանյանը՝ «Հայաստան»-ի պատգամավորին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:
Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի կարելի նենգափոխել իր խոսքերը. «Չի կարելի ինձ մեղադրել նրանում, որ ես կոչ եմ արել, որպեսզի մենք ունենանք ներքին կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա առավել պաշտպանել մեր սահմանները:


Քրիստինե Վարդանյանն առաջարկեց ներողություն խնդրել «ամայի տարածքները չպաշտպանելու» արտահայտության համար, ինչին Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ինձ թվում է՝ ներողություն ոչ թե ես պետք է խնդրեմ, այլ ձեր խմբակցության մեկ այլ անդամ և այլ հարցի հետ կապված: Բայց ես ասում եմ հետևյալը՝ ՀՀ պետական սահմանի ներքո գտնվող ցանկացած թուփ, ցանկացած քար գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»: