Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ. ՄԱԿ ԱԽ-ում սրա շուրջ երեկ կար կոնսենսուս. վարչապետ

Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ. ՄԱԿ ԱԽ-ում սրա շուրջ երեկ կար կոնսենսուս. վարչապետ
Հայաստան
11:06, 22 сентябрь 2023
«Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ: Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցները, ԼՂ բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ըստ էության ՄԱԿ ԱԽ-ում երեկ տեղի ունեցած քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս, հենց սրա մասին էր, և այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում. «Այս առումով մենք ավելի ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունը առավել ակտիվ պետք է պահենք: Եվ շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը»: