Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարվածությունն այս պահին էականորեն նվազել է. վարչապետը կոչ արեց չտարածել ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվություն

«Վաղ առավոտից ՊՆ-ն գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին»,- այսօր՝ մայիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոթքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, և կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին և չդառնալ ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվություն տարածող:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ն կշարունակի պաշտոնական տեղեկատվության տարածումը: «Այս պահի դրությամբ իրադրությունը լարվածության էական նվազում է արձանագրել, բայց դեռ վաղ է այն լիարժեք կայուն համարել»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում