Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխհրաձգությունը սահմանին էականորեն նվազել է. ՊՆ-ն հերքում է Վարդենիսում կրակոցների ու իրանական ԱԹՍ-ների կիրառման լուրերը

Փոխհրաձգությունը սահմանին էականորեն նվազել է. ՊՆ-ն հերքում է Վարդենիսում կրակոցների ու իրանական ԱԹՍ-ների կիրառման լուրերը
Հայաստան
19:26, 11 апрель 2023
19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական  անօդաչու թռչող սարքեր չկան:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով: