Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒն-ն վերսկսել է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ. փոխհրաձգությունը շարունակվում է

Ադրբեջանական ԶՈՒն-ն վերսկսել է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ. փոխհրաձգությունը շարունակվում է
Քաղաքականություն
19:18, 11 январь 2022

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։


Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։