Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա գործակալական ցանց է ՀՀ-ում և պետք է հայտնաբերել համագործակցող անձանց. Փաշինյանը՝ տեղեկատվական անվտանգության ապահովման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց տեղեկատվական անվտանգության ապահովումը: «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ: Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, խոսքի ազատությունը հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտանք այլասերվածություն մտցնել»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ակնկալվում է, որ իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ միջոցներ կձեռնարկեն՝ այդ թվում հայտնաբերելու համագործակցող անձանց. «Որովհետև դա ըստ էության գործակալական ցանց է ՀՀ-ում: ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություներ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց գործակալական ցանցերի հետ, կարծում եմ, պրոբլեմները դեռևս չենք լուծել»: