Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի. Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել. վարչապետ

«ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց. «Ցավոք սրտի, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք դեպքեր ենք ունեցել: Այդ գործերով լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, և դատական գործեր կան: Էլի եմ ասում՝ որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, և եթե որևէ մեկը՝ անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծը անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ, արագ և ամենակոշտ ձևերով զգա, որովհետև սա պետական անվտանգության հարց է, և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»: