Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պետական պաշտոնյաների, մասնավոր հատվածի ամենօրյա աշխատանքից է կախված մեր զինված ուժերի նյութական, տնտեսական ապահովումը. Փաշինյան

«Մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով ռազմական դրություն մտցնելու հարցին:

Նա ընդգծեց, որ ամեն ինչով պետք է աջակցել զինված ուժերին. «Մեր պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական, տնտեսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»: