Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար անընդունելի է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տարածքային պահանջներ առաջադրելու համար օգտագործելու ցանկացած փորձ. Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ներգրավված են նաև քաղաքական, բանակցային գործընթացում. «Այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով աշխատանքային խումբը աշխատում է: Շատ հստակ է մեր դիրքորոշումը, որ մենք, այո, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական խաղաղության ու կայունության հասնելու համար: Սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ ու նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: 

ՀՀ-ն 29.800 քառ. կմ տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող: Այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվելու: Կրկնում եմ՝ մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ներխուժած ագրեսոր ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Եվ մենք բոլոր ատյաններում և բոլոր հնարավոր միջոցներով պետք է հետապնդենք այս դիրքորոշումը և հասնենք առաջադրված խնդրի լուծմանը»: