Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայելային հետքաշման առաջարկը մենք փոխանցել ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին. ՀՀ վարչապետ

Հայելային հետքաշման առաջարկը մենք փոխանցել ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
21:45, 24 январь 2022
Մենք առաջարկներ ենք փոխանցել և՛ Ռուսաստանի մեր գործընկերներին, և՛ ուղիղ Ադրբեջանին: Առաջարկների մասին ես Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելում ունեցած մեր հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Առաջարկները ոչ թե հենց սահմանագծման ու սահմանազատման մասին են, այլ հետևյալի մասին. Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա: Դա հայելային հետքաշման առաջարկն է, որի մասին ես դեռևս մայիսին հրապարակային արել եմ: Ադրբեջանին փոխանցված փաստաթուղթը աշխատանքային փաստաթուղթ է: Սոչիում մենք արձանագրել ենք, որ դեմարկացիա և դելիմիտացիա հնարավոր չէ, եթե սահմանին մենք անկայուն իրավիճակ ունենք»,-հավելեց վարչապետը:


 Փաշինյանը նշեց նաև, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի` իր նշած համատեքստում: