Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի մենք առաջ չենք գնա. Անդրանիկ Քոչարյան

Առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի մենք առաջ չենք գնա. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
13:44, 29 октябрь 2021
«Ի՞նչ դրական ազդակներ եք սպասում Ադրբեջանից, մասնավորապես դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով»,- «Երկիր մեդիա»-ի լրագրողի հարցին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դրական ազդակներ նախ պետք է ակնկալենք մեր իշխանություններից»:

Վերջինս հիշեցրեց, որ գնում է բանակցային գործընթաց. «Շրջանցող ճանապարհի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջին, և մենք այդ խնդիրը կլուծենք և կանցնենք հիմնական խնդրին՝ դեմարկացիային և դելիմիտացիային»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի մենք առաջ չենք գնա. սահմանային մեր կահավորանքը ինչպիսին պետք է լինի, և սահմանը ինչ ձևաչափով պետք է պաշտպանված լինի»: