Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր հասցված վնասների համար քաղաքացիներն ու համայնքները աջակցություն կստանան. դրանք պետք է փաստագրվեն նաև իրավական առումով. Փաշինյան

«Բոլոր հասցված վնասները պետք է մանրամասն գույքագրվեն երկու նպատակով. առաջինը՝ պետք է համապատասխան միջոցներ տրամադրի կառավարությունը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, և մասնավոր անձանց, ընկերություններին, համայնքներին աջակցելու, որպեսզի նրանք այդ կրած վնասները վերականգնեն»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շատ կարևորեց նաև այդ հանգամանքների փաստագրումը իրավական առումով:

«Ես տեղյակ եմ նաև, որ մենք ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ունենք ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, որոնք պետք է մանրամասն փաստագրվեն, և հետագայում պետք է ընթացք տրվի դրանց միջազգային իրավական գործընթացների շրջանակներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: