Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին և եթե դրանք իրագործվեն՝ ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին և եթե դրանք իրագործվեն՝ ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:25, 20 май 2021
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով երեկվա հրապարակված փաստաթղթին ասաց․ «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ Կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Եթե նման բան կա, ինչու՞ եք ծածկել փաստաթղթի մնացած հատվածը, հրապարակեք։ Էլի եմ ասում, այս գործողությունները այլ կերպ բնութագրել, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն որակել՝ հնարավոր չէ։ Եվ որտեղի՞ց են ստանում այդ աշխատանքային թղթերը։ Որովհետև եռակողմ բանակցություններ են գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը իրենք ստանում են Ադրբեջանից։ Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ են,բայց այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եվ եթե այդ պայմանավորվածությունները Ադրբեջանը իրագործի այն պայմաններում ինչ-որ խոսել ենք, այո՛ ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Հաջորդը՝ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է  երկու ժամ տևած տեսանյութից 3 րոպեանոց հատված և այդ նույն մարդիկ դա վերցնում են և հրապարակում իրենց էջերում։ Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն ես չեմ կարող որակել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։