Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության
Հայաստան
14:19, 25 июль 2021
Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլեւայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։

Ըստ Կարապետյանի, կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։