Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի Հայաստան է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է շուրջ 1200 դոլար. Վահան Քերոբյան

Այս տարի Հայաստան է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է շուրջ 1200 դոլար. Վահան Քերոբյան
Հայաստան
16:19, 31 октябрь 2023
Այս տարի Հայաստան է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է շուրջ 1200 դոլար: Ազգային ժողովում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Ըստ նրա՝ ներքին տուրիզմով պայմանավորված, 1 զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. «Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ»։

Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6,5 անգամ՝ 2 միլիարդից մինչև 12 միլիարդ: