Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք ամսում Հայաստան է այցելել 250 հազար 798 զբոսաշրջիկ

Երեք ամսում Հայաստան է այցելել 250 հազար 798 զբոսաշրջիկ
Տնտեսություն
14:44, 09 апрель 2022
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելել է 250 հազար 798 զբոսաշրջիկ. ցուցանիշները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131, 2019-ին՝ 333,150»,-տեղեկացրել է Քերոբյանը:

Նախարարը նաև ներկայացրել է 2016-2022 թվականների տվյալները՝ ըստ ամիսների։