Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ ՌԴ-ում է մնացել փակ օդանավակայանների պատճառով

Ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ ՌԴ-ում է մնացել փակ օդանավակայանների պատճառով
Աշխարհ
11:44, 25 февраль 2022
Ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ է գտնվում Ռուսաստանի տարբեր շրջաններում, որտեղ ժամանակավորապես դադարեցված է օդանավակայանների աշխատանքը։ Այդ մասին ասված է Ռոստուրիզմի հայտարարության մեջ։

«Ռոստուրիզմի տվյալներով՝ Ռուսաստանի տարբեր շրջաններում , որտեղ ժամանակավորապես դադարեցված է օդանավակայանների աշխատանքը, շուրջ 150 հազար զբոսաշրջիկ՝ ներառյալ  25 հազար որպես տուրիստ ձևակերպվածները։ Զբոսաշրջիկների մեծ մասը գտնվում են Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, զբոսաշրջիկները, որոնք գտնվում են այն տարածքներում, որտեղ աշխատում են օդանավակայանները, և մարդիկ պետք է վերադառնան տուն մինչև մարտի 2-ը,  չվերթները շարունակվում են սովորական ռեժիմով։

Բացի այդ, մի քանի խոշոր տուրօպերատորներ իրենց զբոսաշրջիկների համար ավտոբուսային երթեր են կազմակերպել այն տարածքներից, որտեղ օդանավակայանները փակ են։