Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թ․ համավարակով պայմանավորված ծախսերը կազմել են շուրջ 75.3 միլիարդ դրամ, ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը՝ շուրջ 124 միլիարդ դրամ․ Ատոմ Ջանջուղազյան

2020 թ․ համավարակով պայմանավորված ծախսերը կազմել են շուրջ 75.3 միլիարդ դրամ, ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը՝ շուրջ 124 միլիարդ դրամ․ Ատոմ Ջանջուղազյան
Տնտեսություն
14:15, 01 июнь 2021
«Սպառման նվազումը 10,2 տոկոս է կազմել, հիմնական միջոցներում համախառն կուտակումը նվազել է 8,6 տոկոսով արտահանումը 31,4, ներմուծումը՝ 32,1 տոկսով։ Տարվա ընթացքում տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպքի ներքև, մենք 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առիթ ունեցանք ներկայացնել վերջնական սպասումները 2020 թվականի հետ կապված, և ըստ այդմ կանխատեսվում էր, որ անկումը կլինի 7,9 տոկոս, փաստացի արձանագրվել է 7,6 տոկոս»,- ԱԺ-ում ներկայացնելով  2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ 
   
Նա նաև նշեց, որ համավարակով պայմանավորված ծախսերը կազմել են շուրջ 75.3 միլիարդ դրամ, ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը՝ շուրջ 124 միլիարդ դրամ, հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը բարելավվել է 0.1 տոկոսային կետով։ 

Ատոմ Ջանջուղազյանը նաև նշեց, որ ծախսերի հիմնական ուղղությունը սոցիալական բնույթի է եղել, շուրջ 560 միլիարդ դրամ օգտագործվել է կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորման համար:

«Պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 968 միլիոն դոլար, որից 7 միլիարդ 509 միլիոն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացածը՝ Կենտրոնական բանկինը: Ընդ որում՝ Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 5 միլիարդ 593 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքինը՝ 1 միլիարդ 915 միլիոն դոլար»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: