Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական երգչախմբերը Վիեննայի հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին» մրցույթում նվաճել են գլխավոր մրցանակները

Հայկական երգչախմբերը Վիեննայի հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին» մրցույթում նվաճել են գլխավոր մրցանակները
Հայաստան
15:42, 01 август 2021
Հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին» 2021 առցանց մրցույթին՝ գրավելով առաջին հորիզոնականները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվել է լավագույնն ու բացարձակ հաղթող, և որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվել է  Հայաստանին:

«Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ են  շահել:

«Գեղարդ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) են նվաճել և II փուլում լավագույնի տիտղոս մրցելու իրավունքին են արժանացել:

Խմբավարները հետևյալ տիտղոսներին  են արժանացել:

I փուլում՝
Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
Անահիտ Պապայան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)

II փուլում՝
Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ խմբավար» (Outstanding Conductor)