Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյուզաննա Մելքոնյանը հաղթեց ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում

Սյուզաննա Մելքոնյանը հաղթեց ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում
Մշակույթ
22:30, 25 апрель 2021
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում։ Երրորդ սեզոնի 28-ամյա հաղթողը որպես մրցանակ կստանա մեկ միլիոն ռուբլի եւ սեփական սինգլ, որը կհնչի ռուսական ռադիոկայաններով։ Եզրափակիչ փուլում նա մրցել է նախագծի 17 ամենաուժեղ մասնակիցների հետ:

«Այոոոո ես ՀԱՂԹԵԼ ԵՄ»,- գրել է Սյուզաննան ֆեյսբուքի իր էջում:

Իր առաջին ելույթի ժամանակ Սյուզաննան ստացել էր 100 ձայնից 99- ը։ Նա կատարել էր Roxette խմբի It must have been love ստեղծագործությունը, որով իր պաշտոնական էջում կիսվել էր խումբը։