Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում արձանագրվել է 13% տնտեսական աճ․ նախարարություն

Հայաստանում արձանագրվել է 13% տնտեսական աճ․ նախարարություն
Հայաստան
15:28, 22 август 2021
Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝

-Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%,
-Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10%

-Շինարարություն +6.7%
-Առևտուր և ծառայություններ +14.4%
-Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23%-ով:
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները: