Քաղաքացիակենտրոն
լրատվություն

13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում

13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում
Հասարակություն
22:02, 20 август 2021
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։

Հիշեցնեմ, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։ Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում եւ պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն»  եւ «մշակույթ զվարճություններ եւ հանգիստ» ոլորտների։