Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Տեր և տիկին» մրցաձևը

Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Տեր և տիկին» մրցաձևը
Հայաստան
20:04, 25 август 2021
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը:

Հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես են եկել ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով:

Մշակույթի գործիչներով համալրված հեղինակավոր ժյուրիի գնահատականների համադրումից հետո որոշվել է տվյալ մրցափուլի հաղթողը:

Առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է: Մեր մասնակիցներից Հայկ Հակոբյանը և Արմինե Գրիգորյանը անհատական հաշվարկով առաջատարներ են:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, մասնակիցները նաև բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: