Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են Լճաշեն համայնքին հարակից առափնյա տարածքը․ Տեսանյութ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են Լճաշեն համայնքին հարակից առափնյա տարածքը․ Տեսանյութ
Հայաստան
14:44, 01 сентябрь 2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են Լճաշեն համայնքին հարակից առափնյա տարածքը։

Սիրելի´ հայրենակիցներ, հորդորում ենք հոգատար լինել մեզ շրջապատող միջավայրի նկատմամբ:

Ձեր կազմակերպած խնջույքներից և հանգստից հետո մաքրե´ք և հավաքե´ք աղբը, մի նետեք լիճը կամ թողեք ափին։

Աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով այն ջուրը, որ խմում ենք, այն օդը, որ շնչում ենք, այն սննունդը, որ ուտում ենք, կարող են պարունակել շատ վնասակար նյութեր: Թունավոր թափոնները կարող են լուրջ և մահաբեր առողջական խնդիրների պատճառ հանդիսանալ:

Որքան էլ որ համապատասխան մարմինները զբաղվեն աղբահանության և շրջակա միջավայրի մաքրության պահպանության  հարցով, արդյունքը նկատելի չի լինի, քանի դեռ մենք ինքներս չենք սկսել մտահոգվել մեր շրջակայքի մաքրության խնդրով: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում աղբահանության պատշաճ կազմակերպմանը  նպաստելու և գետերի հուներն ու անտառածածկ տարածքներն աղբի չնախատեսված կուտակումից զերծ պահելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով բնության հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ:

Տեսանյութն՝ այստեղ։