Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ինչ-որ ձևաչափերի ու ձևերի հանդիպումներից առաջ թող հիշի՝ ուր է հասցրել ԱՄՆ-ն իր դաշնակիցներին. Զախարովա

Հայաստանը ինչ-որ ձևաչափերի ու ձևերի հանդիպումներից առաջ թող հիշի՝ ուր է հասցրել ԱՄՆ-ն իր դաշնակիցներին. Զախարովա
Հայաստան
11:52, 03 апрель 2024
Երբ ՆԱՏՕ-ն ինչ-որ երկրի խոստումներ է տալիս, պետք է հարց տալ՝ որտե՞ղ է մինչ այդ դա նրանց հաջողվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նահանգները ահա պատասխանատվություն էին ստանձնել Հայիթիի համար: Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է նա: ԱՄՆ-ի քաղաքականությունը Ջո Բայդենի գլխավորությամբ Մերձավոր Արևելքում նույնպես լիովին ձախողվել է, նշել է Զախարովան։ Վաշինգտոնը պատասխանատվություն էր ստանձնել տարածաշրջանում տիրող իրավիճակի համար և եղել է ավելին, քան Իսրայելի դաշնակիցը, բայց նաև իր ազնիվ միջնորդությունն է առաջարկել հակամարտության մյուս կողմերին։

«Սա հանգեցրեց այնպիսի ողբերգության, որը աշխարհը չգիտեր»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ոչնչացրեց միջազգային միջնորդների մերձավորարևելյան քառյակը և ստիպեց նրանց մոռանալ մերձավորարևելյան կարգավորման միջազգային ձևաչափերի մասին։ «Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը սա հիշեն ու իմանան ոչ թե մեզ համար, ոչ թե հանուն վեհ նպատակների, այլ իրենց համար։ Սա կարևոր է, երբ նախատեսվում են քառյակների, եռանկյունների, այլ ինչ-որ ձևաչափերի ու ձևերի հանդիպումներ: Թող հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է հասցրել իր ամենամոտ դաշնակիցներին։ Սա է հարցը»,- ասաց նա։