Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆրանսիան փորձում է Հարավային Կովկասում խաղաղապահի կերպար ստեղծել՝ Աֆրիկայում ձախողման ֆոնին». Զախարովա

«Ֆրանսիան փորձում է Հարավային Կովկասում խաղաղապահի կերպար ստեղծել՝ Աֆրիկայում ձախողման ֆոնին». Զախարովա
Ռուսաստան
12:20, 11 март 2024
Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի կերպար  ստեղծել, թեև խաղաղապահի դեր այնտեղ կատարել է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1»հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր  զգացողությամբ, Կովկասում Փարիզի ակտիվության աճը «յուրովի փոխհատուցում է հասարակական-քաղաքական  գիտակցության  մեջ»՝  Աֆրիկայում  ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին:  

Ռուս դիվանագետի կարծիքով՝ Կովկասում Ֆրանսիայի «փորձարկումները» կարծես ներառում են «խաղաղապահ ջանքեր»։

«Բայց մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ: Ամբողջ խաղաղապահական դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է մեր երկիրը: Այժմ, երբ հետևում է մնացել ամենադժվար փուլը (հուսով եմ, որ հետևում է մնացել, եթե Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չսկսի այդ ածուխները այնտեղ շուռումուռ տալ), նրանք կարող են այնտեղ փայլել»,- ասել է Զախարովան։