Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ձախողել են Երևանի և Բաքվի հարաբերություններում «ազնիվ բրոքերի» դերի հայտերը. Զախարովա

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ձախողել են Երևանի և Բաքվի հարաբերություններում «ազնիվ բրոքերի» դերի հայտերը. Զախարովա
Միջազգային
15:06, 27 апрель 2023
ԱՄՆ-ը և ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ֆրանսիան, ձախողել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «ազնիվ բրոքերի» դերի հայտերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների՝ բոլորին համոզելու փորձերը, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց կանոնավոր հակառուսական հարձակումներով»,- ասել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները չի կարելի վերագրել կառուցողական աշխատանքին։ Արտահայտություններն ուժեղացնում են այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական ձգտումները կրում են կոնյունկտուրային, քաղաքականացված բնույթ և ուղղված են խարխլելու Ռուսաստանի դիրքերը, նրանց ծրագրերում չի մտնում տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի նկատմամբ հոգսը, կարծում է դիվանագետը։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ձևաչափը փաստացի այլևս գոյություն չունի, քանի որ արևմտյան երկրները հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ։