Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան անտակտություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արևմուտքի փորձերը

Զախարովան անտակտություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արևմուտքի փորձերը
Քաղաքականություն
11:45, 01 март 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները:

«Այս տարածաշրջանը կարելի է բառիս բուն իմաստով հանգուցային անվանել, եւս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի կողմից (Հայաստանն ու Ադրբեջանը — խմբ.)` Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա Sputnik ռադիոյի եթերում ։

Զախարովան անտակտություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով, նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան: Ընդ որում կոլեկտիվ Արեւմուտքի նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է»: 

«Ոչ ոք չի կարողանա նշել մի տեղ, որտեղ հայտնվել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, և այն ավելի լավն է դարձել»,- ասել է Զախարովան