Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հայաստանում էլ մեծ խոստումներ է տվել, բայց ոչինչ չի արել․ Զախարովա

ԵՄ-ն Հայաստանում էլ մեծ խոստումներ է տվել, բայց ոչինչ չի արել․ Զախարովա
Միջազգային
15:04, 04 октябрь 2023
Եվրամիությունն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Կոսովոյի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակներում, այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վստահ եմ՝ Հայաստանում հարցեր կառաջանան իրավիճակի հետ կապված, այնտեղ էլ մեծ խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել, սադրանքներից բացի, որ հանգեցրին իրավիճակի դետոնացիայի» ,- հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը նաև նշել է, թե «Ռուսաստանը տեղեկություն ունի, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, Մոսկվան պատրաստ է աջակցել»: