Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է նրանից, թե Երևանը որքանով թույլ կտա Արևմուտքին ազդել տարածաշրջանի վրա. Զախարովա

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է նրանից, թե Երևանը որքանով թույլ կտա Արևմուտքին ազդել տարածաշրջանի վրա. Զախարովա
Աշխարհ
11:34, 03 апрель 2024
Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել հենց ՆԱՏՕ-ի ազդեցությամբ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես ստի մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր դավանում են այս գաղափարը և տարածում են: Սա ճիշտ չէ, սա սուտ է: Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո: Ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում այդ գաղափարը և տարածում են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի մեղքը որոշումների համար, որը Երևանը կայացրել է Ղարաբաղի հարցում»,- ասել է Զախարովան։

Արևմտյան երկրները, նրա խոսքով, առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ ՆԱՏՕ-ականների թելադրանքով ստորագրված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ ամրագրված կամ երաշխավորված չեն։ Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է միայն նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել իրավիճակի վրա տարածաշրջանում և երկրում։