Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձենալ ՆԱՏՕ-ին, ապա պետք է հասկանա, թե «որքանով է դա վտանգավոր և ինչի կհանգեցնի». Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձենալ ՆԱՏՕ-ին, ապա պետք է հասկանա, թե «որքանով է դա վտանգավոր և ինչի կհանգեցնի». Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին
Ռուսաստան
16:10, 31 январь 2024
Եթե Հայաստանը ցանկանում է մերձենալ ՆԱՏՕ-ին, պետք է հասկանա, թե դա ինչի կհանգեցնի, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ՆԱՏՕ-ի հետ Երևանի մերձեցման մասին։

Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձենալ (ՆԱՏՕ-ին), ապա պետք է հասկանա, թե «որքանով է դա վտանգավոր և ինչի կհանգեցնի»։

Զախարովան նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է «ձեռնտու Հայաստանին և նրա ազգային շահերին»։

«Պետք է բացել քարտեզը և տեսնել, թե որ տարածաշրջանում է գտնվում այդերկիրը, ովքեր են հարևանները, և կարդալ պատմության դասագրքերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։